19:50  ,  11 սեպտեմբերի, 2019

Ռոնալդու. Զգում եմ, որ դեռ կարող եմ օգտակար լինել Պորտուգալիայի հավաքականին

Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրի՝ Լիտվայի հետ խաղից հետո հայտարարել է, որ դեռ չի պատրաստվում ավարտել կարիերան հավաքականում:

«Ինձ հրաշալի եմ զգում: Մենք լավ հանդիպում անցկացրեցինք և արժանի հաղթանակ տարանք: Պորտուգալիայի հավաքականն ընդգրկված է բավականին բարդ խմբում, և խմբային փուլ դուրս գալու համար մենք պարտավոր ենք հաղթել նաև հաջորդ խաղերում:

Զգում եմ, որ դեռ կարող եմ երկար ժամանակ օգտակար լինել Պորտուգալիայի հավաքականին»,- Ռոնալդուի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Լիտվայի հավաքականի հետ խաղում Պորտուգալիան հաղթել է 5:1 հաշվով: Ռոնալդուն դարձել է պոկերի հեղինակ: 

Պորտուգալիայի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի 6-րդ տուրից հետո 8 միավորով երկրորդն է B խմբում: Ֆերնանդու Սանտուշի գլխավորած թիմը 1 հանդիպում պակաս է անցկացրել մրցակիցներից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում