19:14  +04,  11 սեպտեմբերի, 2019

Իտալիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող մարզիչները

La Gazzette dello Sport-ը ներկայացրել է Իտալիայի առաջնությունում ամենաբարձր աշխատավարձ ստացող մարզիչներին: Առաջատարը Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն է:

50-ամյա Կոնտեն, որն «Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է ամռանը, տարեկան ստանում է 11 միլիոն եվրո: Կոնտեին հաջորդում է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին՝ 5.5 միլիոն եվրո աշխատավարձով: Երրորդ տեղում «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին է, որը ստանում է տարեկան 5 միլիոն եվրո:

Ամենաբարձր վարձատրվող մարզիչների հնգյակում ընդգրկվել են նաև «Բոլոնիայի» և «Ռոմայի» գլխավոր մարզիչներ Սինիշա Միխայլովիչն ու Պուլու Ֆոնսեկան՝ երեքական միլիոն եվրո աշխատավարձով:

Ավելի վաղ հայտնի էին դարձել Իտալիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների անունները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ