20:17  ,  11 սեպտեմբերի, 2019

Կոուտինյո. «Բավարիա» տեղափոխվելուց հետո զրուցել եմ Կլոպի հետ

Մյունխենի «Բավարիայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն խոսել է իր նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ ունեցած հարաբերությունների մասին, հայտնում է Bild-ը:

«Երբ տեղափոխվեցի «Բավարիա», Կլոպը կապ հաստատեց ինձ հետ և մեծ հաջողություններ մաղթեց նոր ակումբում: Կլոպն ասաց, որ «Բավարիան» մեծագույն ակումբ է, իսկ Բունդեսլիգան՝ հրաշալի առաջնություն:

Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Կլոպի հետ: Նրա հետ աշխատանքը շատ բան է տվել ինձ: Կարծում եմ, որ նա աշխարհի լավագույն մարզիչն է»,- ասել է 27-ամյա կիսապաշտպանը:

Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքը պատկանում է կատալոնական «Բարսելոնային»: Բրազիլացի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանը «Բավարիայում» անցկացնում է վարձակալությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում