20:39  ,  11 սեպտեմբերի, 2019

Սանտուշ. Ռոնալդուն լավագույնն է աշխարհում

Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրի՝ Լիտվայի հետ խաղից հետո խոսել է պոկերի հեղինակ դարձած Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Դա շատ պարզ է և կարիք չկա ապացուցել: 

Պորոտուգալիան Լիտվայի հետ խաղում գերազանցում էր մրցակցին և արժանի հաղթանակ տարավ: Առջևում դեռ 4 հանդիպում ունենք անցկացնելու և յուրաքանչյուր հանդիպմանը պետք է վերաբերվենք որպես եզրափակիչ: Վստահ եմ, որ մենք կարող ենք դուրս գալ խմբային փուլ»,- Սանտուշի խոսքը մեջբերում է Gol-ը:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը հաղթանակ տարավ Լիտվայի նկատմամբ 5:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում