17:42  ,  11 սեպտեմբերի, 2019

Արդա Թուրանն ազատազրկման է դատապարտվել

Կատալոնական «Բարսելոնայի» և Թուրքիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Արդա Թուրանը մեղավոր է ճանաչվել թուրք երգիչ Բերկայ Շահինի վրա հարձակման գործում:

Դատարանը 32-ամյա կիսապաշտպանին դատապարտել է 2 տարի 8 ամիս ազատազրկման: Sport.es-ի հաղորդմամբ՝ Թուրանի նկատմամբ պատիժը կկիրառվի պայմանականորեն՝ 5 տարի փորձաշրջանով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արդա Թուրանին մեղադրանք էր առաջադրվել Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում թուրք երգիչ Բերկայ Շահինի վրա հարձակման համար: Դատախազությունը միջնորդել էր Թուրանին ազատազրկման ենթարկել 12.5 տարի ժամկետով:

Թուրանն 2018 թվականից վարձակալությամբ հանդես է գալիս թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում