15:45  ,  11 սեպտեմբերի, 2019

Միխայել Շումախերը գիտակցության է եկել

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել կոմայից, հայտնում է Le Parisien-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 9-ին Շումախերին տեղափոխել են Փարիզի հիվանդանոցներից մեկը, որտեղ 50-ամյա ավտոարշավորդը 4 տարի կոմայում գտնվելուց հետո գիտակցության է եկել:

2013 թվականի դեկտեմբերի 29-ին Շումախերը ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ստացել էր գլխուղեղի ծանր վնասվածք:

Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ ավտոարշավորդն այլեւս անկողնային վիճակում չէ եւ չի ստանում արհեստական շնչառություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում