09:05  ,  11 սեպտեմբերի, 2019

Աշխարհի գավաթ. Հայաստանի շախմատիստների արդյունքները

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որն անցկացնվում է նոկաուտ մրցացակարգով:

Առաջին շրջանի առաջին պարտիաներում Հայաստանի ներկայացուցիչներից Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել եգիպտացի Էլ Գինդի Էսամի հետ:

Արման Փաշիկյանը սեւերով պարտվել է իրանցի Ալիռեզա Ֆիրուջային: Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով պարտություն է կրել ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյից:

Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Գրիգորի Օպարինի հետ:

Սեպտեմբերի 11-ին տեղի կունենա պատասխան պարտիաները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում