Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում հանդես եկող ամերիկացի մարզիկ Դասթին Պուարյեն ցանկություն է հայտնել ռևանշ մենամարտ անցկացնել UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ:
«Կարծում եմ, որ հիմա պետք է մտածել Քոնորի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու մասին»,- գրել է Պուարյեն Թվիթերյան իր պաշտոնական էջում:
Պուարյեի և Մաքգրեգորի մենամարտը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 27-ին: Մաքգրեգորը հաղթանակ է տարել տեխնիկական նոկաուտով:
Սեպտեմբերի 7-ին Դասթին Պուարյեն պարտություն կրեց թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում