00:40  ,  11 սեպտեմբերի, 2019

Ռոնալդուի պոկերը հաղթանակ պարգևեց Պորտուգալիային, օրվա արդյունքները (տեսանյութ, ֆոտո)

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում սեպտեմբերի 10-ին տեղի ունեցան 6-րդ տուրի վերջին հանդիպումները:

Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիան B խմբում ուժերը չափեց Լիտվայի հավաքականի հետ: Թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն 4 գոլի հեղինակ դարձավ և օգնեց իր հավաքականին ամրապնդել դիրքերը խմբի երկրորդ տեղում: Պորտուգալիան նաև 1 հանդիպում պակաս է անցկացրել խմբի մյուս ներկայացուցիչներից:

Եվրո-2020, ընտրական մրցաշար, 6-րդ տուր

A խումբ

Անգլիա - Կոսովո՝ 5:3 (տեսանյութ)

Ռահիմ Ստերլինգ, 8, Հարի Քեյն, 19, Մերգիմ Վոյվոդա, 38 (ինքնագոլ), Ջեյդոն Սանչո, 44, 45+1 - Վալոն Բերիշա, 1, 49, Վեդատ Մուրիկի, 55 (11մ.)

Չեռնոգորիա - Չեխիա՝ 0:3 (տեսանյութ)

Տոմաշ Սոուչեկ, 54, Լուկաշ Մասոպուստ, 57, Վլադիմիր Դարիդա, 90+5

B խումբ

Լյուքսեմբուրգ - Սերբիա՝ 1:3

Դավիդ Տյուրպել, 66 - Ալեքսանդր Միտրովիչ, 36, 78, Նեմանյա Ռադոնյիչ, 55

Լիտվա - Պորտուգալիա՝ 1:5 (տեսանյութ)

Վիտաուտաս Անդրյուշկյավիչյուս, 28 - Կրիշտիանու Ռոնալդու, 7 (11մ.), 61, 65, 76, Վիլյամ Կարվալյու, 90+2

H խումբ

Մոլդովա - Թուրքիա՝ 0:4

Ջենկ Տոսուն, 37, 79, Դենիս Տյուրուջ, 57, Յուսուֆ Յազիջի, 88

Ֆրանսիա - Անդորրա՝ 3:0 (տեսանյութ)

Կինգսլի Կուման, 18, Կլեմեն Լանգլե, 52, Վիսամ Բեն-Յեդեր, 90+1

Ալբանիա - Իսլանդիա՝ 4:2

Կաստրիոտ Դերմակու, 32, Էլսեիդ Հյուսայ, 52, Օդիսե Ռոշի, 79, Սոկոլ Չիկալեշի, 82 - Գիլֆի Տոր Սիգուրդսոն, 47, Կոլբեյտ Սիգտորսոն, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս