00:13  ,  11 սեպտեմբերի, 2019

«Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր կառաջարկի Սանեին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է երկարաձգել թիմի գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեի պայմանագրի ժամկետը, հայտնում է London Evening Standard-ը:

Սանեի տեղափոխությամբ ամռանը հետաքրքրված էր Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», սակայն Սանեի վնասվածք ստանալուց հետո «Բավարիան» հրաժարվեց իրականացնել 23-ամյա կիսապաշտպանի տեղափոխությունը:

Լերոյ Սանեի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ:

Սանեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2016 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում