23:46  ,  10 սեպտեմբերի, 2019

Մարտինես. Իկարդին չէր ցանկանում հեռանալ «Ինտերից»

Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը հայտարարել է, որ արգենտինացի ֆուտբոլիստ Մաուրո Իկարդին մինչև վերջին պահը փորձել է չհեռանալ ակումբից:

«Ակումբի հետ բանակցություններում Իկարդին միշտ նշել է, որ ցանկանում է մնալ «Ինտերում» և օգնել թիմին հաղթանակների հասնել, սակայն հիմա նա այլ ակումբում է:

Իկարդին իմ ընկերն է և շատ է օգնել ինձ «Ինտերում»: Ես լավագույնն եմ ցանկանում նրան իր նոր ակումբում»,- 22-ամյա արգենտինացի հարձակվողի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Իկարդին ընթացիկ մրցաշրջանում վարձակալությամբ հանդես կգա ՊՍԺ-ում: Ֆուտբոլիստը 2013-ից էր հանդես գալիս Միլանի «Ինտերում», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում