23:05  +04,  10 սեպտեմբերի, 2019

Պոգբան իր ապագայի հարցում խորհրդակցել է Մեսիի հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի եղբայրը՝ Մատիա Պոգբան, հերքել է, որ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը փորձել է համոզել Պոգբային տեղափոխվել Արքայական ակումբ:

«Ոչ, Ռամոսը չի խոսել Պոգբայի հետ: «Ռեալի» կազմից Պոգբան զրուցել է միայն Զիդանի և Վարանի հետ: 

Իր ապագայի շուրջ որոշում ընդունելու հարցում Պոգբան խորհրդակցել է Մեսիի, Իբրահիմովիչի և Գրիզմանի հետ»,- Մատիա Պոգբայի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն անձամբ փորձում է համոզել ֆրանսիացի կիսապաշտպանին պայմանագիր կնքել «Ռեալի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ