22:51  ,  10 սեպտեմբերի, 2019

«Ինտերը» ցանկանում է անվճար ձեռք բերել Գյոտցեին

Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն դորտմունդյան ակումբի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո հնարավոր է՝ ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվի Միլանի «Ինտեր», հայտնում է Calciomercato-ն:

«Ինտերի» ներկայացուցիչները 27-ամյա կիսապաշտպանի հետ բանակցություններ կսկսեն հունվարին, որպեսզի ամռանը խնդիրներ չառաջանան Գյոտցեի տեղափոխության հարցում:

Գյոտցեի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի ամառ:

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը «Բորուսիայում» հանդես է եկել 2009-2013 թվականներին, այնուհետև՝ 3 տարի անցկացրել «Բավարիայում» և կրկին վերադարձել «Բորուսիա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում