21:38  +04,  10 սեպտեմբերի, 2019

Ազարն ու Խամեսը մարզվել են ընդհանուր խմբում

Մադրիդի «Ռեալի» վնասվածքներից ապաքինվող երկու ֆուտբոլիստներ կկարողանան մասնակցել Արքայական ակումբի առաջիկա հանդիպմանը, հայտնում է Marca-ն:

Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած մարզմանը բելգիացի հարձակվող Էդեն Ազարն ու կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը լիարժեք մարզում են անցկացրել ընդհանուր խմբում և պատրաստ կլինեն մասնակցել Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի՝ «Լևանտեի» հետ խաղին:

«Ռեալը» «Լևանտեի» հետ «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կմրցի սեպտեմբերի 14-ին:

Իսպանիայի առաջնության երրորդ տուրից հետո «Ռեալը» 9 հնարավորից վաստակել է 5 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը: Առաջատարն «Աթլետիկոն» է՝ 9 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ