21:08  ,  10 սեպտեմբերի, 2019

Ռամոս. Ցանկանում եմ 5-րդ անգամ «Ռեալի» հետ հաղթել Չեմպիոնների լիգայում

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր նպատակների մասին:

«Ցանկանում եմ «Ռեալի» հետ 5-րդ անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Դա հրաշալի կլինի: Ամռանը մեկնարկելու է Եվրոպայի առաջնություն, և ես ամեն ինչ կանեմ, որպեսզի Իսպանիայի հավաքականի կազմում երրորդ անգամ դառնամ Եվրոպայի չեմպիոն:

Ինչ վերաբերում է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, ես մտածում եմ, որ կարող եմ հասնել այդ արդյունքին»,- իսպանացի պաշտպանի խոսքը մեջբերում է AS-ը:

Ավելի վաղ Սերխիո Ռամոսն Իսպանիայի ազգային հավաքականում անցկացրած հանդիպումների թվով կրկնել էր Իկեր Կասիլյասի ռեկորդը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում