20:40  ,  10 սեպտեմբերի, 2019

Դիեգո Կոստա. Գրիզմանը երազում էր խաղալ Մեսիի և Սուարեսի կողքին

Մադրիդի «Աթլետիկոյի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան խոսել է ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի մասին, որն ամռանն «Աթլետիկոյից» տեղափոխվեց կատալոնական «Բարսելոնա»:

«Եթե ֆուտբոլիստը որոշում է հեռանալ ակումբից, ապա դա չի նշանակում, որ նա անշնորհակալ է: Չեմ փորձել համոզել Գրիզմանին մնալ «Աթլետիկոյում», քանի որ նա երազում էր խաղալ Մեսիի և Սուարեսի կողքին: 

Ֆուտբոլիստները միշտ ձգտում են որևէ նոր բանի հասնել կարիերայում, նոր փորձ ձեռք բերել, ինչը ես բնական եմ համարում»,- Կոստայի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Անտուան Գրիզմանն «Աթլետիկոյում» հանդես է եկել 2014-2019 թվականներին: «Բարսելոնան» Գրիզմանի տեղափոխության դիմաց վճարել է 120 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում