18:15  ,  10 սեպտեմբերի, 2019

Վիտցել. «Բորուսիան» կարող է դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

Դորտմունդի «Բորուսիայի» և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ակսել Վիտցելը խոսել է մեկնարկած մրցաշրջանում «Բորուսիայի» հավակնությունների մասին:

«Պետք է մեծ ուշադրություն դարձնենք Չեմպիոնների լիգայում մեր մրցելույթներին: Նախորդ մրցաշրջանի սխալները չպետք է կրկնենք: «Բորուսիան» կարող է դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, և մենք ամեն ինչ անելու ենք դրա համար:

«Բորուսիան» ամռանը մեծ աշխատանք է կատարել տրանսֆերային պատուհանում, և կարծում եմ, որ Գերմանիայի առաջնությունում մենք կարող ենք արժանի պայքար մղել «Բավարիայի» հետ»,- Վիտցելի խոսքը մեջբերում է Bulinews-ը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Բորուսիան» 2 միավորի տարբերությամբ չկարողացավ դառնալ Գերմանիայի չեմպիոն: «Բավարիան» վերջին տուրից հետո ուներ 78 միավոր, իսկ «Բորուսիան»՝ 76:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում