17:43  +04,  10 սեպտեմբերի, 2019

Իտալիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Հայտնի են դարձել Իտալիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները, հայտնում է La Gazzette dello Sport-ը:

Իտալիայում ամենաբարձր աշխատավարձը ստանում է Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն՝ տարեկան 31 միլիոն եվրո: Ռոնալդուն ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան «Ուդինեզեն», «Բրեշիան», «Վերոնան» և ՍՊԱԼ-ը վճարում են իրենց կազմին: 

Ռոնալդուից հետո Իտալիայի առաջնությունում ամենաբարձրը վարձատրվում է «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս Դե Լիգտը՝ տարեկան 12 միլիոն եվրո: Դե Լիգտին հաջորդում են «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն՝ 8.5 միլիոն եվրո, «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման՝ 6 միլիոն եվրո և «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին՝ 6 միլիոն եվրո:

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին է, որի տարեկան աշխատավարձը կազմում է շուրջ 50 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ