17:22  ,  10 սեպտեմբերի, 2019

«Լիվերպուլը» նոր պայմանագիր է առաջարկել Միլներին

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» ղեկավարությունը ցանկանում է թիմում պահել 33-ամյա կիսապաշտպան Ջեյմս Միլներին, հայտնում է The Athletic-ը:

Անգլիական ակումբի ղեկավարությունն արդեն սկսել է բանակցությունները Միլների գործակալի հետ: Սպասվում է, որ կողմերը համաձայնության կգան առաջիկա 2 շաբաթների ընթացքում:

Միլների պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի ամառ:

Անգլիացի կիսապաշտպանը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում