15:05  +04,  10 սեպտեմբերի, 2019

Հենրիխ Մխիթարյանի ասուլիսը Հռոմում (Live)

Հայաստանի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալից» վարձակալությամբ «Ռոմա» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքականում մրցելույթներից հետո վերադարձել է Հռոմ:

Իտալական ակումբը հրավիրել է ասուլիս հայ ֆուտբոլիստի եւ մարզական տնօրեն Ջանլուկա Պետրակիի մասնակցությամբ:

«Շատ ուրախ եմ, որ տեղափոխվել եմ «Ռոմա»: Հանդիպել եմ նոր թիմակիցներիս հետ, հրաշալի մթնոլորտ էր: Հավաքականների հանդիպումներն  արդեն ավարտվել են, պետք է կենտրոնանանք ակումբային աշխատանքի վրա: Քննադատությունից չեմ վախենում: Այստեղ, որպեսզի օգնեմ «Ռոմային» նվաճել նոր տիտղոսներ:

«Ռոմա» տեղափոխությունը տեղի ունեցավ տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Գործակալի հետ բանակցությունների չեմ մասնակցել

Հույս ունեմ, արդեն հաջորդ անգամ հարցերին կպատասխանեմ իտալերեն»,- նշեց Մխիթարյանը:

Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Ռոման» կընդունի «Սասուոլոյին»: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ