14:32  ,  10 սեպտեմբերի, 2019

Ռամոս. «Ռեալի» դռները միշտ բաց են գերազանց ֆուտբոլիստների համար, Պոգբան նրանցից մեկն է

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կողմ է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխությանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» Արքայական ակումբ:

«Կարծում եմ՝ «Ռեալի» դռները միշտ բաց են գերազանց ֆուտբոլիստների համար, իսկ Պոգբան այդպիսի խաղացող է:

Պոգբան ցուցադրել է իր կարեւորությունը «Յուվենտուսում» եւ «Մանչեսթեր Յունայթեդում»:

Նա հավասարակշռություն է մտցնում թիմում, ունի հսկայական հարձակողական ազդեցություն»,- «Ռեալի» պաշտպանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Պոգբան իսպանական թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի տրանսֆերային նպատակներին մեկն էր ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն գործարքը տեղի չունեցավ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում