13:40  ,  10 սեպտեմբերի, 2019

Ռոյս. Գերմանիայի հավաքականը դեռ շատ աշխատելու տեղ ունի

Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրի՝ Հյուսիսային Իռլանդիայի հետ խաղից հետո խոսել է իր թիմի մարզավիճակի և Հոլանդիայից կրած պարտության մասին:

«Մենք կարողացանք ճիշտ դասեր քաղել Հոլանդիայի հետ խաղից և շատ կարևոր 3 միավոր վաստակեցինք: 

Գերմանիայի հավաքականը մեծ հեռանկար ունեցող թիմ է, սակայն շատ աշխատելու տեղ ունի: Ցավոք, այնպիսի հանդիպումները, ինչպիսին օրինակ Հոլանդիայի հետ խաղը, այդ գործընթացի մաս է»,- Bild-ի հաղորդմամբ՝ ասել է Ռոյսը:

Գերմանիայի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի 5-րդ տուրում 2:4 հաշվով պարտություն էր կրել Հոլանդիայի հավաքականից, իսկ 6-րդ տուրում՝ 2:0 հաշվով հաղթանակ տարել Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում