12:28  ,  10 սեպտեմբերի, 2019

Վարան. Արեոլան վստահ է իր ուժերի վրա

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է ազգային հավաքականում իր խաղընկեր Ալֆոնսո Արեոլայի մասին, որը տրանսֆերային պատուհանի վերջին օրը ՊՍԺ-ից տեղափոխվեց Արքայական ակումբ:

«Արեոլան երջանիկ է, որ տեղափոխվել է «Ռեալ»: Ես գիտեմ, թե ինչ մակարդակի դարպասապահ է Ալֆոնսոն և կարծում եմ, որ նա հաջող մրցաշրջան կանցկացնի: Արեոլան վստահ է իր ուժերի վրա»,- Վարանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

26-ամյա Արեոլան ընթացիկ մրցաշրջանը «Ռեալում» կանցկացնի վարձակալությամբ:

Ֆրանսիացի դարպասապահը «Ռեալ» է տեղափոխվել փոխարինելու ակումբի պահեստային դարպասապահ Կեյլոր Նավասին, որը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում