11:31  ,  10 սեպտեմբերի, 2019

Մարադոնան արտասվել է նոր ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում ներկայացվելիս

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող եւ գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան սեպտեմբերի 9-ին ներկայացվել է արգենտինական «Խիմնասիա Էսգրիմա Լա Պլատա» թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում, հայտնում է BBC-ն:

Ակումբի ստադիոնում երկրպագուները ջերմ ընդունելության են արժանացրել արգենտինական ֆուտբոլի լեգենդին, որը չի կարողացել զսպել արցունքները:

58-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Արգենտինայի առաջնության հինգ տուրից հետո «Խիմնասիա Էսգրիմա Լա Պլատան» 1 միավորով վերջին տեղում է՝ 24-րդ։

Նշենք, որ այս ակումբը հիմնադրվել է 1887 թվականին։

Մարադոնան այս տարվա հունիսին հեռացել էր մեքսիկական «Դորադոսի» գլխավոր մարզիչի պաշտոնից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում