00:10  ,  10 սեպտեմբերի, 2019

Դուգլաս Կոստա. «Յուվենտուսից» հեռանալու ցանկություն չունեմ

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» 28-ամյա կիսապաշտպան Դուգլաս Կոստան հայտարարել է, որ նպատակ չունի հեռանալ «Յուվենտուսից»:

«Ցանկանում եմ հատուկ անդրադարձ կատարել այս թեմային, քանի որ այն վերջերս հաճախ է քննարկվում մամուլում: Ես ցանկանում եմ մնալ «Յուվենտուսում» և այստեղ մեծ հաջողությունների հասնել: Ոչ մի ակումբի հետ բանակցություններ չեմ վարել»,- Football Italia-ի հաղորդմամբ՝ ասել է բրազիլացի կիսապաշտպանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2017 թվականին «Բավարիայից» «Յուվենտուս» տեղափոխված Կոստան ամռանը բանակցություններ է վարել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: 

Դուգլաս Կոստան 2014 թվականից հանդես է գալիս նաև Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում