23:36  ,  9 սեպտեմբերի, 2019

Վան դեր Սարն աշխատանքի կանցնի «Մանչեսթեր Յունայթեդում»

Ամստերդամի «Այաքսի» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը պաշտոն կստանա «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավար համակարգում, հայտնում է Manchester Evening News-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 48-ամյա վան դեր Սարին մանչեսթերյան ակումբի ղեկավարությունն առաջարկել է ակումբի տեխնիկական տնօրենի պաշտոնը:

Վան դեր Սարը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2005-2011 թվականներին՝ ակումբի կազմում մասնակցելով 186 պաշտոնական հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում