23:14  ,  9 սեպտեմբերի, 2019

Հայաստանի Մ-21 հավաքականը խոշոր հաշվով պարտվել է Իսլանդիային

Ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականը 2021թ. Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում 1:6 հաշվով պարտվել է Իսլանդիայի Մ-21 հավաքականին:

Հայաստանի Մ-21 հավաքականի միակ գոլը հանդիպման 60-րդ րոպեին խփել է Կարեն Մելքոնյանը:

Ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանը նվազագույն՝ 0:1 հաշվով պարտվել էր Իռլանդիային:

Հայաստանի Մ-21 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

 1. Սևակ Ասլանյան, 3. Հովհաննես Նազարյան (ա), 4. Ալբերտ Խաչումյան, 5. Էդգար Գրիգորյան (17. Արմեն Ասիլյան, 89), 6. Էրիկ Վարդանյան (13. Արման Մկրտչյան, 46) 7. Կարեն Մելքոնյան, 10. Արմեն Նահապետյան (21. Էդգար Մովսեսյան, 68), 11. Վահան Բիչախչյան (15. Արթուր Խաչատրյան, 89) 18. Գերման Կուրբաշյան 20. Ռուդիկ Մկրտչյան (23. Արամ Խամոյան, 81), 22. Երջանիկ Ղուբասարյան

Իսլանդիա Մ-21 - Հայաստան Մ-21՝ 6:1

Վիլյումսոն, 30, 80, Օլաֆսոն, 34, Պորստեյնսոն, 40, Ջոնսոն, 74, Լեյֆսոն, 76 -Կարեն Մելքոնյան, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում