22:42  ,  9 սեպտեմբերի, 2019

Տիագո Սիլվա. Նեյմարը հասկացել է, որ մեծ սխալ է գործել

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան խոսել է իր խաղընկեր Նեյմար Ժունիորի մասին:

«Նեյմարը հասկացել է, որ մեծ սխալ է թույլ տվել: Նա չպետք է այդպես վարվեր ՊՍԺ-ի հետ, որտեղ վայելում էր բոլորի սերն ու հարգանքը: Ուրախ եմ, որ նա մեզ հետ է և վստահ եմ, որ մեկնարկած մրցաշրջանում Նեյմարը հրաշալի խաղ է ցուցադրելու:

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկ անգամ չէ, որ խոսել է թիմում Նեյմարի ներկայության կարևորության մասին: Ամեն ինչ արդեն անցյալում է, և Նեյմարը կենտրոնացած է միայն ՊՍԺ-ում իր մրցելույթների վրա»,- Տիագո Սիլվայի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Նեյմարը ցանկություն էր հայտնել վերադառնալ իր նախկին ակումբ՝ կատալոնական «Բարսելոնա», սակայն Իսպանիայի չեմպիոնի ղեկավարությունը չկարողացավ համաձայնության հասնել ՊՍԺ-ի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում