21:46  ,  9 սեպտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել Դե Խեայի հետ նոր պայմանագրի շուրջ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան չի հեռանա մանչեսթերյան ակումբից, հայտնում է The Guardian-ը:

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը համաձայնության է եկել 28-ամյա դարպասապահի հետ նոր պայմանագրի վերաբերյալ: Ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուց հետո Դե Խեան տարեկան կստանա այնքան աշխատավարձ, որքան ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան՝ 17 միլիոն եվրո:

Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2011 թվականից: 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակին, եթե չստացվի համաձայնության գալ Դե Խեայի հետ նոր պայմանագրի շուրջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում