21:18  ,  9 սեպտեմբերի, 2019

Մարադոնա. Մեսին խնդիրներ ուներ տուգանայիններն իրացնելու հետ

Արգենտինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան խոսել է հավաքականում «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի հետ աշխատանքի մասին:

«Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և չկա մեկը, որը կարող է ինձ հակառակն ապացուցել: Մեսին ֆենոմենալ ֆուտբոլիստ է, սակայն ժամանակին նա խնդիրներ ուներ տուգանային հարվածներն իրացնելու հետ: Մարզումներից հետո ես Մեսիի հետ հատուկ վարժություններ էի կատարում, և այժմ նա աշխարհում լավագույն տուգանային հարվածներ իրացնողներից մեկն է:

Արգենտինայի ազգային հավաքականում Մեսին իր լավագույն խաղը ցույց է տվել 2010 թվականին»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Դիեգո Մարադոնան Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2008-2010 թվականներին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում