20:50  ,  9 սեպտեմբերի, 2019

Ումտիտի. «Բարսելոնայից» հեռանալու ցանկություն չունեմ

Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտին խոսել է Իսպանիայի չեմպիոնի կազմից հեռանալու հնարավորության մասին:

«Ես չգիտեմ, թե որտեղից են մամուլում նման տեղեկություններ հայտնվում: «Արսենալը» առաջարկ չի կատարել մեզ, և ես ցանկություն չունեմ հեռանալ «Բարսելոնայից»: Հանդես եմ գալիս աշխարհի լավագույն ակումբի կազմում և դեռ երկար տարիներ ցանկանում եմ օգնել «Բարսելոնային»:

Ինչ վերաբերում է Նեյմարի տեղափոխության գործարքի մեջ ընդգրկվելու մասին խոսակցություններին, ես ի սկզբանե բացառել եմ նման հնարավորությունը»,- Sport.es-ի հաղորդմամբ՝ ասել է Ումտիտին:

25-ամյա Ումտիտին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2016 թվականից: Կատալոնական ակումբը ֆրանսիացի կենտրոնական պաշտպանին ձեռք է բերել «Լիոնից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում