19:49  ,  9 սեպտեմբերի, 2019

Չնայած վնասվածքին՝ Կիելինին կընդգրկվի «Յուվենտուսի» հայտացուցակում

Թուրինի «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Ջիորջիո Կիելինին տնային և արտագնա հանդիպումներում կշարունակի լինել «Յուվենտուսի» կողքին, հայտնում է Sky Italia-ն:

«Յուվենտուսի» 35-ամյա ավագը, որը ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել և վիրահատվել, «Յուվենտուսի» մասնակցությամբ հանդիպումներին կհետևի պահեստայինների նստարանից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիելինին վիրահատության է ենթարկվել և կկարողանա խաղադաշտ վերադառնալ նվազագույնը 6 ամսից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում