19:20  +04,  9 սեպտեմբերի, 2019

Ռամոսը նշել է իր գլխավոր նպատակն Իսպանիայի հավաքականում

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը Եվրո-2020-ի ընտրական փուլի 6-րդ տուրի՝ Ֆարերյան կղզիների հետ խաղից հետո խոսել է հավաքականում իր գլխավոր նպատակի մասին:

«Գործող ռեկորդները նրա համար են, որպեսզի մարզիկները նպատակ ունենալ գերազանցել դրանք: Հուսով եմ, որ վնասվածքները չեն խանգարի ինձ և ես կկարողանամ Իսպանիայի հավաքականում 200 հանդիպում անցկացնել: Դա իմ գլխավոր նպատակն է հավաքականում: 

Դեռ երկար տարիներ ցանկանում եմ մնալ խաղադաշտում և օգնել թե՜ «Ռեալին», թե՜ Իսպանիային գավաթներ նվաճել»,- Ռամոսի խոսքը մեջբերում է Marca-ն:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ֆարերյան կղզիների հետ խաղում Սերխիո Ռամոսը կրկնել է թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի ռեկորդը ազգային հավաքականում անցկացրած հանդիպումների քանակով՝ 167 հանդիպում։

33-ամյա Ռամոսը Իսպանիայի հավաքական հանդես է գալիս 2005 թվականին, դարձել է 2010 թվականի աշխարհի չեմպիոն, 2008 և 2012 թվականների Եվրոպայի չեմպիոն։

Իսպանիայի հավաքականը հաղթանակ է տարել Ֆարերյան կղզիների հավաքականի նկատմամբ 4:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ