18:42  ,  9 սեպտեմբերի, 2019

Օզբիլիս. Ցանկանում եմ կրկին հանդես գալ հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» 29-ամյա կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խոսել է Հայաստանի առաջնություն վերադառնալու դրդապատճառների մասին: 

«Շատ ուրախ եմ, որ տեղափոխվել եմ «Փյունիկ»: Վնասվածքից ապաքինվելուց հետո շատ դժվար էր ինձ համար, և ես կարծում եմ, որ «Փյունիկ» տեղափոխությունը լավ հնարավորություն է մարզավիճակ ձեռք բերելու համար: 

Երբ «Բեշիկթաշը» հրաժարվեց իմ ծառայություններից, հնարավորություն ունեի տեղափոխվել այլ երկրների առաջնություններ, սակայն ունեմ ընտանիք, երեխաներ և հենց այդ պատճառով որոշում ընդունեցի տեղափոխվել Հայաստան: 

Հուսով եմ, որ «Փյունիկում» խաղալով՝ կկարողանամ վերադառնալ Հայաստանի ազգային հավաքական»,- Օզբիլիսի խոսքը փոխանցում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Օբզիլիսի նախկին ակումբը՝ «Բեշիկթաշը», խզել է պայմանագիրը ֆուտբոլիստի հետ:

Հայաստանի հավաքականում Օզբիլիզը խաղում է 2012 թվականից և այս ընթացքում հասցրել է մասնակցել 39 խաղի՝ դառնալով 6 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս