17:26  ,  9 սեպտեմբերի, 2019

Մխիթարյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը սեպտեմբերի 9-ին Երևանում հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ:

«Հրաշալի ընդունելության արժանացա ՀՀ-ում Իտալիայի դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոյի կողմից»,- գրել է Մխիթարյանը Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում՝ տեղադրելով դեսպանի հետ արված լուսանկարը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում վարձակալությամբ հանդես կգա իտալական «Ռոմայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում