12:15  ,  9 սեպտեմբերի, 2019

ATP. Ջոկովիչն առաջինն է, Մեդվեդեւը բարձրացել է չորրորդ տեղ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարել է համաշխարհային դասակարգման աղյուսակը։ Առաջին տեղը պահպանել է սերբ Նովակ Ջոկովիչը։ Եռյակում են նաեւ իսպանացի Ռաֆայել Նադալն ու շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը։

US Open-ի եզրափակիչում Նադալին պարտված ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը առաջին անգամ բարձրացել է չորրորդ տեղ։ Կարեն Խաչանովը 9-րդն է։

ATP. սեպտեմբերի 9

1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 9865

2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 9225

3 (3). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)՝ 7130

4 (5). Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 5235

5 (4). Դոմինիկ Տիմ (Ավստրիա)՝ 4575

6 (6). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)՝ 4095

7 (8). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 3420

8 (7). Կեի Նիսիկորի (Ճապոնիա)՝ 3375

9 (9). Կարեն Խաչանով (Ռուսաստան)՝ 2810

10 (10). Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ (Իսպանիա)՝ 2575

Լուսանկարում Դանիիլ Մեդվեդեւն է

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում