09:02  ,  9 սեպտեմբերի, 2019

Ռաֆայել Նադալը նվաճեց 19-րդ տիտղոսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում

Ռաֆայել Նադալը նվաճեց 19-րդ տիտղոսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչում իսպանացի թենիսիստը մրցեց ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հետ, որը պարտություն կրեց 5:7, 3:6, 7:5, 6:4, 4:6 հաշվով։ Պայքարը տեւեց 4 ժամ 50 րոպե։

Ռուս թենիսիստները «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչ դուրս չէին եկել 2005 թվականից, երբ Մարատ Սաֆինը Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում հաղթեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս