00:39  ,  9 սեպտեմբերի, 2019

Եվրո-2020․ Իտալիայի եւ Իսպանիայի 6-րդ հաղթանակները, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրում Իտալիայի հավաքականը Տամպերեում հյուրընկալվեց Ֆինլանդիայի թիմին եւ առավելության հասավ 2։1 հաշվով։ Իտալիան 6 հաղթանակից հետո 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Ֆինլանդիան 12 միավորով երկրորդն է։ Հայաստանի հավաքականը երրորդն է՝ 9 միավոր։

Հունաստանի թիմը 1։1 հաշվով խաղաց Լիխտեյնշտեյնի հետ եւ 5 միավորով մնաց 5-րդ տեղում՝ չօգտվելով Բոսնիային (7 միավոր) հավասարվելու հնարավորությունից։ 

Հոկտեմբերի 12-ին անցկացվելիք հաջորդ տուրում Հայաստանը  կհյուրընկալվի Լիխտենշտեյնին, Ֆինլանդիան՝ բոսնիացիներին, Իտալիան՝ Հունաստանին։

F խմբում 6-րդ հաղթանակը տարավ Իսպանիայի հավաքականը, որի մրցակիցը Ֆարերյան կղզիների թիմն էր։ Իսպանացիները հաղթեցին 4։0 հաշվով։

F խումբ

Իսպանիա - Ֆարերյան կղզիներ՝ 4։0 (տեսանյութ)

Ռոդրիգո, 13, 50, Պակո Ալկասեր, 90, 90+3

Շվեդիա - Նորվեգիա՝ 1։1

Էմիլ Ֆորսբերգ, 60 - Ստեֆան Յոհանսեն, 45

Ռումինիա - Մալթա՝ 1։0

Գեորգե Պուշկաշ, 47

J խումբ

Ֆինլանդիա - Իտալիա՝ 1։2 (տեսանյութ)

Տեեմու Պուկի, 72, 11մ - Չիրո Իմոբիլե, 59, Ժորժինյո, 79, 11մ

Հունաստան - Լիխտենշտեյն՝ 1։1

Գեորգիոս Մասուրաս, 33 – Դենիս Սալանովիչ, 85

Հայաստան - Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 4։2 (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան, 3, 66, Հովհաննես Համբարձումյան, 77, Ստյեպան Լոնչար, 90+5 ինքնագոլ - Էդին Ջեկո, 13, Ամեր Գոյակ, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով