22:12  ,  8 սեպտեմբերի, 2019

Ռոբերտ Պրոսինեչկին հեռացավ Բոսնիայի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից

Ֆուտբոլի Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին հրաժարական է ներկայացրել պաշտոնից Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրի խաղում Երեւանում Հայաստանի հավաքականից կրած 2։4 հաշվով պարտությունից հետո, հաղորդում է Բոսնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Երեւանում տեղի ունեցած ասուլիսում Պրոսինեչկին հայտարարել էր, որ Բոսնիայի թիմը այս պարտությունից հետո կորցրեց Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի միջոցով եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունը։

«Ինձ փոխարինողը կպատրաստի թիմին Ազգերի լիգայի միջոցով ուղեգրի համար պայքարելուն։ Ես այլեւս չեմ գլխավորում հավաքականը»,- նշել է Պրոսինեչկին։

J խմբում Հայաստանի հավաքականը 9 միավորով բարձրացավ երրորդ տեղ, Բոսիան հետ է 2 միավոր եւ չորրորդն է։ Առաջատար Իտալիան 5 խաղում վաստակել է 15 միավոր, երկրորդ տեղում ընթացող Ֆինլանդիան ունի 12 միավոր դարձյալ 5 խաղից հետո։

Ֆինլանդիայի եւ Իտալիայի հավաքականների հանդիպումը սեպտեմբերի 8-ին կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ J խմբու նույն ժամին տեղի կունենա նաեւ Հունաստան - Լիխտենշտեյն հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս