19:37  +04,  8 սեպտեմբերի, 2019

Ռոբերտ Պրոսինեչկի․ Շնորհավորում եմ Հայաստանին արժանի հաղթանակի առթիվ

Եվրո-2020-ի ընտրական խաղում Հայաստանի հավաքականից 2։4 հաշվով պարտությունից հետո Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին ասուլիսում շնորհավորել է հայ ֆուտբոլիստներին եւ գնահատել իր ղեկավարած թիմի՝ ուղեգիր նվաճելու հնարավորությունները։

«Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի հավաքականին արժանի հաղթանակի կապակցությամբ: Մենք էլ չօգտագործեցինք մեր պահերը և պետք է առաջ շարժվենք:

Այո, մենք սպասում էինք այսպիսի ագրեսիվ խաղ Հայաստանի հավաքականի կողմից: Միգուցե, 2:2 հաշվի ժամանակ 11-մետրանոց կար, երբ գցեցին Էդին Ջեկոյին: Սակայն, դա այդքան էլ կարևոր չէ, քանի որ Հայաստանի թիմն արժանի հաղթանակ տարավ: Փորձում էի ակտիվ լինել ամբողջ հանդիպման ընթացքում և թիմիս հուշեի տարբեր դրվագներում:

Եթե իրատեսորեն նայենք, համարում եմ, որ մենք այլևս հնարավորություն չունենք եզրափակիչ փուլ դուրս գալու այս ընտրական խմբից: Կփորձենք անել դա Ազգերի լիգայի միջոցով: Հայաստանին էլ դժվար կլինի, քանի որ Իտալիան և Ֆինլանդիան բավականին առաջ են պոկվել»,- նշեց Ռոբերտ Պրոսինեչկին։

Հայաստանի հավաքականը 9 միավորով բարձրացավ երրորդ տեղ, Բոսիան հետ է 2 միավոր եւ չորրորդն է։ Առաջատար Իտալիան 5 խաղում վաստակել է 15 միավոր, երկրորդ տեղում ընթացող Ֆինլանդիան ունի 12 միավոր դարձյալ 5 խաղից հետո։

Ֆինլանդիայի եւ Իտալիայի հավաքականների հանդիպումը սեպտեմբերի 8-ին կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ J խմբու նույն ժամին տեղի կունենա նաեւ Հունաստան - Լիխտենշտեյն հանդիպումը։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ