17:47  ,  8 սեպտեմբերի, 2019

Հայաստան - Բոսնիա․ Առաջին խաղակեսից հետո (Live, ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին։ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրի հանդիպման առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1։1։

Արդեն երրորդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Գոլային փոխանցումը կատարեց Տիգրան Բարսեղյանը։

Դրանից մեկ րոպե առաջ բոսնիացիների սուր գրոհը հարվածով եզրափակել էր բոսնիացիների հարձակվող, «Ռոմայում» Մխիթարյանի թիմակից Էդին Ջեկոն։ Հայաստանի հավաքականին գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը։

13-րդ րոպեին Ջեկոն կարողացավ արդյունավետ օգտագործել ձախ եզրից ստացած սուր փոխանցումը՝ 1։1։

Ընդմիջում է։

Հայաստանի եւ Բոսնիայի հավաքականները հանդիպում են չորրորդ անգամ։ Նախորդ երեք հանդիպումներում հաղթել են բոսնիացիները՝ 2010թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլում 4։1 եւ 2։0 հաշվով, իսկ Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում՝ 2։1 հաշվով։

Հայաստան. Արամ Հայրապետյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Հայկ Իշխանյան, Կամո Հովհաննիսյան, Կառլեն Մկրտչյան, Ռումյան Հովսեփյան, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, Գեւորգ Ղազարյան:

Բոսնիա Հերցեգովինա. Իբրահիմ Շեհիչ («Էրզրումսպոր»), Դարկո Տոդորովիչ («Հոլստեյն Կիլ»), Էրմին Բիչակշիչ («Հոֆենհայմ»), Էրվին Զուկանովիչ («Ալ Ահլի»), Սեադ Կոլաշինաց («Արսենալ»), Միրալեմ Պյանիչ («Յուվենտուս»), Մուհամեդ Բեշիչ («Շեֆիլդ Յունայթեդ»), Գոյկո Ցիմիրոտ («Ստանդարդ»), Ամեր Գոյակ («Դինամո Զագրեբ»), Էդին Վիշչա («Իստանբուլ Բաշաքշեհիր»), Էդին Ջեկո («Ռոմա»):

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով