14:41  ,  8 սեպտեմբերի, 2019

Հայաստան - Բոսնիա եւ Հերցեգովինա. Թիմերի խաղային գույները (ֆոտո)

Հաստատվել են ֆուտբոլի Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականների խաղային գույները Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրի խաղում։ Հայ ֆուտբոլիստները հանդես կգան կարմիր, բոսնիացիները՝ կապույտ համազգեստով։

«Հանրապետական» ստադիոնում հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։

Հայաստանի եւ Բոսնիայի հավաքականները կհանդիպեն չորրորդ անգամ։ Նախորդ երեք հանդիպումներում հաղթել են բոսնիացիները՝ 2010թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլում 4։1 եւ 2։0 հաշվով, իսկ Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում՝ 2։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով