13:23  ,  8 սեպտեմբերի, 2019

Ֆրանչեսկո Տոտի․ Հուսով եմ՝ Հենրիխ Մխիթարյանը Հռոմում իրեն կզգա ինչպես տանը

Իտալական «Ռոմայի» լեգենդ եւ խորհրդանիշ Ֆրանչեսկո Տոտին դրական է արտահայտվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին Լոնդոնի «Արսենալից» «Ռոմա»։

«Մխիթարյանը կարող է որակ եւ քանակ տալ «Ռոմային», սա լավ ձեռքբերում է։ Նախորդ երկու մրցաշրջաններում «Արսենալում» Մխիթարյանը մշտապես կանոնավոր չի խաղացել, բայց հույս ունեմ, որ նա Հռոմում իրեն կզգա ինչպես տանը:

Երկրպագուները կողմ են նրա տրանսֆերին։ Մխիթարյանն ունի գերազանց տեխնիկա եւ կատարելագործվելու ձգտում»,- Տոտիի խոսքը մեջբերում է Football-italia-ն՝ հղում անելով Sky Sport Italia-ին։

Հիշեցնենք, որ 42-ամյա Տոտին ամբողջ կարիերան անցկացրել է «Ռոմայում»՝ 1992-2017-ին։ Դարձել է Իտալիայի չեմպիոն, կրկնակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով