12:31  ,  8 սեպտեմբերի, 2019

Եվրո-2020․ Հայաստանի հավաքականի հայտացուցակը Բոսնիայի դեմ

Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը կընդունի բոսնիացիներին։ Արմեն Գյուլբուդաղյանը հրապարակել է թիմի վերջնական հայտացուցակը։

Ռուսական «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը նախորդ խաղում հեռացվելու պատճառով որակազրկված է եւ բաց կթողնի հանդիպումը։

Դարպասապահներ

Արամ Հայրապետյան («Ուրարտու»), Անատոլի Այվազով («Ուրարտու»), Արսեն Բեգլարյան («Դնեպր», Բելառուս)։

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Հայկ Իշխանյան («Ալաշկերտ»), Արման Հովհաննիսյան («Գանձասար-Կապան»), Վարազդատ Հարոյան («Ուրալ», Ռուսաստան), Հովհաննես Համբարձումյան («Էնոսիս Պարալիմնի», Կիպրոս), Կամո Հովհաննիսյան («Ժետիսու», Ղազախստան), Անդրե Կալիսիր («Գյոթեբորգ», Շվեդիա)։

Կիսապաշտպաններ

Պետրոս Ավետիսյան («Արարատ-Արմենիա»), Արտակ Եդիգարյան («Փյունիկ»), Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»), Էրիկ Վարդանյան («Փյունիկ»), Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), Ռումյան Հովսեփյան («Արդա», Բուլղարիա), Հենրիխ Մխիթարյան («Ռոմա», Իտալիա), Գեւորգ Ղազարյան (ԱԵԼ, Կիպրոս), Էդգար Բաբայան («Հոբրո», Դանիա), Արմեն Համբարձումյան («Արարատ-Արմենիա»)։

Հարձակվողներ

Արթուր Միրանյան («Փյունիկ»), Տիգրան Բարսեղյան («Կայսար», Ղազախստան), Սարգիս Ադամյան («Հոֆենհայմ», Գերմանիա)։

«Հանրապետական» ստադիոնում Հայաստան – Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով