00:42  ,  8 սեպտեմբերի, 2019

Եվրո-2020․ Ֆրանսիայի, Պորտուգալիայի եւ Թուրքիայի հաղթանակները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում ավարտվեց 5-րդ տուրը։ B խմբում Պորտուգալիայի հավաքականը հյուրընկալվելիս առավելության հասավ Սերբիայի թիմի նկատմամբ՝ 4։2։ Պորտուգալացիները 3 խաղից հետո 5 միավորով երկրորդն են, Սերբիան 4 խաղում վաստակել է 4 միավոր եւ չորրորդն է։

H խմբում Ֆրանսիայի հավաքականը տանը մրցեց ալբանացիների հետ եւ հաղթանակ տարավ 4։1 հաշվով։ Ֆրանսիան 12 միավորով եւ գոլերի տարբերությամբ գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունեն նաեւ Իսլանդիան ու Թուրքիան, որը 1։0 հաշվով հաղթեց Անդորրային։

Եվրո-2020, ընտրական մրցաշար, 5-րդ տուր

B խումբ

Սերբիա - Պորտուգալիա՝ 2։4 (տեսանյութ)

Նիկոլա Միլենկովիչ, 68, Ալեքսանդր Միտրովիչ, 85- Վիլյամ Կարվալյու, 42, Գոնսալու Գուեդեշ, 58, Կրիշտիանու Ռոնալդու, 80, Բեռնարդու Սիլվա, 86

Լիտվա - Ուկրաինա՝ 0։3 (տեսանյութ)

Ալեքսանդր Զինչենկո, 7, Մարլոս, 27, Ռուսլան Մալինովսկի, 61

H խումբ

Ֆրանսիա - Ալբանիա՝ 4։1 (տեսանյութ)

Քինգսլի Քոման, 8, 68, Օլիվյե Ժիրու, 27, Նանիտամո Իկոնե, 85 - Սոկոլ Չիկալեշի, 90, 11մ

Չիրացրած 11մ՝ Անտուան Գրիզման (Ֆրանսիա), 36

Թուրքիա - Անդորրա՝ 1։0

Օզան Թուֆան, 89

Իսլանդիա - Մոլդովա՝ 3։0 (տեսանյութ)

Կոլբեյն Սիգտորսոն, 31, Բիրկիր Բյարնասոն, 55, Յոն Դադի Բոդվարսոն, 77

 

A խումբ

Կոսովո - Չեխիա՝ 2:1 (տեսանյութ)

Վեդատ Մուրիկի, 20, Մերգիմ Վոյվոդա, 66 - Պատրիկ Շիկ, 16

Անգլիա - Բուլղարիա՝ 4։0 (տեսանյութ)

Հարի Քեյն, 24, 49, 11մ, 73, 11մ, Ռահիմ Ստերլինգ, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով