23:52  ,  7 սեպտեմբերի, 2019

Ֆրանսիայի դեմ խաղից առաջ Ալբանիայի համար սխալ հիմն են միացրել, իսկ ներողություն խնդրել են Հայաստանից

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրի Ֆրանսիա – Ալբանիա հանդիպման մեկնարկը տրվել է մի քանի րոպե ուշացումով։ Ալբանիայի հիմնի փոխարեն հնչել է այլ երաժշտություն։ Ալբանացի ֆուտբոլիստները հրաժարվել են սկսել խաղը, մինչեւ չհնչի իրենց ազգային հիմնը։

«Ստադ դը Ֆրանսի» հաղորդավարը ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար, սակայն Ալբանիայի փոխարեն ներողությունը հասցեագրել է Հայաստանին, գրում է francefootball-ը։

Առաջին խաղակեսից հետո Ֆրանսիայի հավաքականը հաղթում է 2։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում