Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում շարունակվում են 5-րդ տուրի հանդիպումները A, B, H խմբերում։
A խմբում Անգլիայի հավաքականը ոչ մի շանս չտվեց բուլղարացիներին՝ հաղթելով 4։0 հաշվով։ Անգլիան երեք խաղում նույնքան հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում է 8 միավոր վաստակած Կոսովոն, որն անակնկալ հաղթանակ տարավ չեխերի նկատմամբ՝ 2։1։
B խմբում Ուկրաինայի հավաքականը Վիլնյուսում 3։0 հաշվով առավելության հասավ Լիտվայի թիմի նկատմամբ եւ 5 խաղից հետո 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
H խմբում Իսլանդիայի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց մոլդովացիներին եւ 12 միավորով խմբի ընթացիկ առաջատարն է։
Եվրո-2020, ընտրական մրցաշար, 5-րդ տուր
A խումբ
Կոսովո - Չեխիա՝ 2:1 (տեսանյութ)
Վեդատ Մուրիկի, 20, Մերգիմ Վոյվոդա, 66 - Պատրիկ Շիկ, 16
Անգլիա - Բուլղարիա՝ 4։0 (տեսանյութ)
Հարի Քեյն, 24, 49, 11մ, 73, 11մ, Ռահիմ Ստերլինգ, 55
B խումբ
Լիտվա - Ուկրաինա՝ 0։3 (տեսանյութ)
Ալեքսանդր Զինչենկո, 7, Մարլոս, 27, Ռուսլան Մալինովսկի, 61
Սերբիա - Պորտուգալիա՝ 22:45 (Երեւանի ժամանակ)
H խումբ
Իսլանդիա - Մոլդովա՝ 3։0 (տեսանյութ)
Կոլբեյն Սիգտորսոն, 31, Բիրկիր Բյարնասոն, 55, Յոն Դադի Բոդվարսոն, 77
Ֆրանսիա - Ալբանիա՝ 22:45
Թուրքիա - Անդորրա՝ 22:45
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում