20:57  ,  7 սեպտեմբերի, 2019

Ուսեյն Բոլթ․ Դեռ չի ծնվել այն մարդը, որը կգերազանցի իմ ռեկորդները

Ութակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի ռեկորդակիր, մարզական կարիերան ավարտած 33-ամյա ջամայկացի Ուսեյն Բոլթը վստահ է, որ դեռ երկար տարիներ իր ռեկորդները կմնան անգերազանցելի։

«Նա, ով պետք է գերազանցի իմ ռեկորդները դեռ չի ծնվել, բայց դա ժամանակի հարց է։ Հույս ունեմ, որ 20 կամ 25 տարի հետ դեռ կասեմ իմ երեխաներին, որին ռեկորդներս անգերազանցելի են»,- Բոլթի խոսքը մեջբերում է mundodeportivo-ն։

100 մետր վազքում Բոլթի սահմանած աշխարհի ռեկորդը 9,58 վայրկյան է, 200 մետրում՝ 19,19։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում