19:35  ,  7 սեպտեմբերի, 2019

FAF-ը երթ կանցկացնի Հայաստան - Բոսնիա խաղից առաջ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը սեպտեմբերի 8-ին երթ կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի Հայաստան – Բոսնիա խաղից առաջ։

«Դեպի մարզադաշտ երկրպագուների միասնական երթի համար հավաքվում ենք սեպտեմբերի 8-ին, ժամը 14։00-ին Օպերայի Արամ Խաչատրյան արձանի մոտ։ Լինում ենք եռագույններով և երկրպագուական շարֆերով։ Երթը կմեկնարկի 15։30-ին։

FAF-ի հետ թիմին աջակցելու համար կարող եք ձեռք բերել արևելյան տրիբունայի կենտրոնական հատվածի տոմսեր։ FAF-ականները լինելու են սև շապիկներով»,- նշվում է FAF-ի հայտարարությունում։

«Հանրապետական» ստադիոնում հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով