18:19  +04,  7 սեպտեմբերի, 2019

Արմեն Գյուլբուդաղյանց․ Վաղվա խաղը մեծ նշանակություն ունի երկրորդ տեղի համար պայքարում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նախախաղային ասուլիսում խոսել է Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում Իտալիայից կրած 1։3 հաշվով պարտության եւ  Բոսնիա-Հերցեգովինա դեմ առաջիկա խաղի մասին։

«Թիմը շատ ուժ ծախսեց Իտալիայի հավաքականի դեմ խաղում: Կարծում եմ, որ վերականգնվել ենք: Ամեն ինչ ցույց կտա հանդիպումը:

Ճնշումը մարզչական կարիերայի մի մասն է կազմում, նշանակություն չունի, թե թիմն ինչ արդյունքներ է արձանագրում:

Դեռ չենք որոշել, թե որ հարձակվողը կփոխարինի բարձրահասակ և ուժային ֆուտբոլ դավանող Կարապետյանին վաղվա խաղում: Միգուցե, ցածրից կխաղանք: Մեր նպատակն անընդհատ կատարելագործվելն է:

«Համբուրգի» խաղացող Երջանիկ Ղուբասարյանը երեկ երիտասարդական հավաքականի կազմում խաղաց աջ պաշտպանի դիրքում: Նա ունիվերսալ ֆուտբոլիստ է և առաջիկայում օգտակար կլինի նաև ազգային հավաքականին:

Այո, վաղվա խաղը մեծ նշանակություն ունի երկրորդ տեղի համար պայքարում: Կարևոր են բոլոր առաջիկա հանդիպումները: Եթե համախմբված և մեծ ցանկությունով գործենք, կկարողանանք դրական արդյունքի հասնել:

Արտակ Գրիգորյանի մարզավիճակից դժգոհ չեմ, նա մեծ ծավալի աշխատանք է կատարում: Էրիկ Վարդանյանը դեռ կստանա իր շանսը»,- նշեց Արմեն Գյուլբուդաղյանցը:

Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 17։00-ին։

Սամվել Սուքիասյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ